Forbes ամսագիրը նշել է տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփերի անունը. դա ամերիկյան կատարող J.Z.-ն է: Նա անցյալ 12 ամիսների ընթացքում 76.5 միլիոն դոլար է վաստակել:

Առաջնորդի կարգավիճակը երաժշտին բերել է նրա Everything Is Love ալբոմը, որը նրա կնոջ՝ Բեյոնսեի հետ ստուդիայում ձայնագրված առաջին ալբոմն է:

Բացի այդ՝ մեծ եկամուտ են ռեփերին բերել On The Run II շրջագայության շրջանակներում տված համերգները:

Երկրորդ տեղում Շոն Քոմբսն է, որը մինչ այդ հայտնի էր «Դիդի» մականունով: Երաժիշտը 64 միլիոն է վաստակել մեկ տարվա ընթացքում: Եռյակը եզրափակում է Քենդրիկ Լամարը՝ 58 միլիոն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել