Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» նախկին սկաուտ Սերժ Դանիել Բոգը պատմել է, որ ժամանակին լոնդոնյան ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում.

««Չելսին» առաջինն էր, որ Մբապեին կանչել է փորձաշրջանի: Իմ ընկերն ինձ հարցրեց՝ լսել եմ արդյոք մի ֆուտբոլիստի մասին, ում անունը Կիլիան է ու խաղում է «Բոնդի» ակումբում՝ Փարիզի արվարձաններից մեկի թիմում:

Ես պատասխանեցի, որ չեմ տեսել, իսկ նա ասաց, որ անպայման դիտեմ Կիլիանի խաղը: Մբապեի գործողություններին հետևելուց հետո հասկացա, որ նա իրոք տաղանդավոր է:

Ես պատմեցի նրա մասին «Չելսիում» ու ստիպում էի, որ հետևեն նրան: Նրան ընտանիքի հետ բերեցի Լոնդոն: Մբապեն խաղաց «Չարլթոնի» հետ, իսկ թիմը հաղթեց 7:0 հաշվով: Մի շաբաթից «Չելսիից» ասացին, որ ևս մեկ հանդիպում անցկացնելուց հետո որոշում կկայացնեն:

Մբապեի մայրն այդ ժամանակ ասաց, որ իր որդին ևս մեկ անգամ չի գա Լոնդոն, եթե ցանկանում են, ապա պետք է հենց հիմա պայմանագիր առաջարկեն, այլապես 5 տարից անց ստիպված կլինեն վճարել 50 մլն եվրո: Փաստորեն նրա մայրը ճիշտ էր, պարզապես ֆրանսիացու համար վճարեցին ոչ թե 50, այլ 180 մլն եվրո»,- Բոգայի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել