Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:

47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, թե իրեն չեն ներկայացրել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում՝ նշելով, որ խմբակցություններն իրենք կհնչեցնեն անունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել