Google Chrome-ի նոր թարմացումները, որոնք կոչված են դյուրացնելու բրաուզերից օգտվելու գործընթացը, կարող են խոցելի լինել ֆիշինգային հարձակումների համար: Այս մասին հաղորդում է BleepingComputer-ը՝ վկայակոչելով փորձագետներին:

Բրաուզերի վերջին տարբերակում www և m սուբդոմենները ավտոմատ կերպով ջնջվում են հասցեի տողից: Նորամուծությունները վերաբերում են միայն էջերի արտաքին տեսքին: Google Chrome-ն ինքնուրույն է մշակում հարցումները և ջնջում հասցեի ավելորդ հատվածը:

Փորձագտների կարծիքով`այդպիսի թարմացումը օգտատերերին կարող է ստիպել ավելի հաճախ ֆիշինգային կայքեր այցելել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել