Tert.am-ը գրում է.

Նույնիսկ կասկած չունեմ, որ գործարարներն առայժմ ձեռնպահ կմնան ՀՀ-ում նոր ներդրումներ իրականացնելուց. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով միջազգային որոշ ընկերությունների նկատմամբ եղած խոչընդոտները:

«Նրանք դեռ կսպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պոպուլիստ, դեմագոգ ու կիսագրագետ մարդկանց կառավարությունը Հայաստանում»,- ասաց նա:

Միհրանյանը նշեց, որ օրինակ Հարավկովկասյան երկաթուղում եղած չարաշահումերի մասին բարձրաձայնվեց: «Բայց սկզբից այլ գումար են ասում՝ 19 000 դոլարի հարկ չեն մուծել,  հետո ասում են 60 մլն դոլարի: Գիտե՞ք ինչ՝ դրանք շատ տարբեր թվեր են, իհարկե եթե հնարավոր է ապացուցել, որ նման չարաշահումներ են արվել՝ բոլորին պետք է ձերբակալել, բանտարկել և այդ դրամները ձեռքներից վերցնել, բայց սա ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ լինեն, այլ լինի լուրջ հետաքննություն, որը վերջանա ապացույցներով և արգումենտներով, ոչ թե հենց այնպես դատարկ-դատարկ, փողոցին հաճոյանալու համար ամպագոռգոռ հայտարարություններ անեն»,- ասաց նա:


Անդրանիկ Միհրանյանը որպես օրինակ բերեց ռուս գործարարների հետ վարչապետի հանդիպումը և նշեց, որ բավական քննադատական խոսքեր եղան:

«Եղել են դժգոհություններ ռուս գործարարների կողմից, և անհանգստությունները եղել են ընդհանուր, և երբ ասվել է սևեր ու սպիտակներ, այդպիսի հարց էլ է եղել, որ եթե բաժանում եք սևերի ու սպիտակների, դուք ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, որ մարդիկ պետք է գան ներդրումներ անեն, և հանկարծ կարող է վաղն ասեն՝ դուք սպիտակներից չեք, սևերից եք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել