«Մենք գրել էինք, որ ԱԺ արտաքին հարա­բերությունների հանձնաժողովի նախա­գահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ներկա­յացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ապա եղավ ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը, այս օրերին էլ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է գործի անցնել Եվրոպայում: Բացի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, ուր որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնա­ժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքա­կան հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար: Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ուր Ֆրանսիա­յի նախագահ էմանուել Մակրոնի՝ Հայաս­տան կատարելիք առաջիկա այցից առաջ խիստ հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հասկանալու համար, թե Մակրոնն ինչպի­սի Հայաստան է ժամանելու:
Արփինե Հով­հաննիսյանը քննարկումների ժամանակ ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, ազատ խոսքի դեմ կիրառվող բռնաճնշումները, ՀՀ երկրորդ նախագահի, նախկին այլ պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը: 
Ի դեպ, հիշենք, որ ԵԽԽՎ քաղա­քական հանձնաժողովն է որոշում՝ անձը քաղբանտարկյալ է, թե ոչ, և եթե հանձնա­ժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին ու պատրաստ է զբաղվել այդ խնդիրներով, դա նշանակում է, որ այսօր ինչ-ինչ պրոբլեմներ է տեսնում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողո­վը պատրաստ է նաև խնդրի առնչությամբ բանաձևերի նախագծեր շրջանառել և ըն­դունել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել