Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ի երեկոյան, ժամը 19:30-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հայաստան» կինոթատրոնի առջև հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, որին ներկա էին բազմաթիվ քաղաքացիներ:

Նախապես անցկացվեց իրազեկման ակցիա, մարդկանց բաժանվեցին բուկլետներ, ապա ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը և ներկայացնելով նախընտրական Ծրագիրը՝ որպես առաջնային կարևորություն շեշտադրեց օրենքի և արդարության գերակայության սկզբունքների հիման վրա բաց և թափանցիկ կառավարումը: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը նշեց, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին՝ ասելով, որ ինքը երրորդ սերունդն է, որ ծնվել է Երևանում, իր պապերը գաղթել են Արևմտյան Հայաստանից և առաջիններից էին, որ հիմնադրեցին Արաբկիր համայնքը, տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից:

Երևանն այսօր ունի 12 վարչական շրջան, որոնցում առկա են հիմնականում նույն խնդիրները՝ պահանջելով համալիր լուծումներ: Մալաթիա Սեբաստիա համայնքի կարևոր խնդիրներից են բարձրահարկ շենքերի շքամուտքերի վերանորոգումը, վերելակների մաշվածությունը, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ կուսակցության Ծրագրով նախատեսվում է վերելակաշինության գործարանի կառուցում, որը կապահովի ողջ հանրապետության պահանջարկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել