Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ավարտվել է Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրել է iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը:

Բացի դրանից, ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

Ընկերության ներկայացուցիչները պատմել են նորույթների մասին և ներկայացրել դրանց հատկանիշներն ու առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվել էԿուպերտինո քաղաքում՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում:

Շնորհանդեսը բացել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը՝ պատմելով Apple Watch Series 4 ժամացույցի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել