Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում մեկնարկել է Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում Apple-ը կներկայացնի երեք նոր iPhone (երկու մոդել թոփային բնութագրերով ու մի բյուջետային մոդել), ինչպես նաև՝ iPad Pro 2018-ը և Apple Watch Series 4սմարթ ժամացույցը:

iPhone XS և iPhone XS Plus մոդելները համալրված են 5.8 և 6.5 դյույմանոց OLED դիսփլեյներով: Սարքերը կաշխատեն А12 հզոր պրոցեսորով: Բացի դրանից, նորույթները համալրվել են կրկնակի ուղղահայաց տեսախցիկներով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64, 256 ու 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:

Հատկանշական է, որ սմարթֆոնները երկու SIM–քարտի հնարավորություն ունեն. մինչ օրս Apple-ի բոլոր հեռախոսներն աշխատել են մեկ SIM–քարտով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել