Tert.am-ը գրում է.

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպելը հնարավոր է և ցանկալի: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նման կարգի հանդիպում՝ երկրների առաջին դեմքերի մակարդակով վերջին մոտ տասը տարիների ընթացքում չի եղել:

«Եթե կա հնարավորություն, եթե կա օրակարգային հարց քննարկելու համար, բնական է, պետք է կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միջազգայնագետը նկատեց, որ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին: «Նստաշրջանին լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրա մասին հայտարարվել է:

Դա հարմար հարթակ է, որ Փաշինյան-Թրամփ առաջին հանդիպումը տեղի ունենա»,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կողմերի համար՝ երկու երկրների նոր իշխանությունների հետ շփման տեսանկյունից,- Թրամփն էլ է նոր իշխանության եկել՝ 1․5 տարի, Հայաստանի հին իշխանությունների հետ հանդիպում չէր եղել: Սա նրանց համար նոր հնարավորություն է՝ միմյանց ճանաչելու համար»:

Փաշինյան-Թրամփ հանդիպման համար քաղաքական նախապայմաններ կան, երկու կողմերն ունեն միմյանց հետ քննարկվելիք օրակարգային հարցեր: «Օրինակ՝ Հայաստանը կարող է խոսել խաղաղապահ առաքելությունում իր ներգրավվածության բարձրացման հարցի մասին: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում: Նաև կարող են քննարկվել երկկողմ փոխգործակցության հարցեր, տնտեսական հարաբերությունները, ներդրումային հարցեր և այլն: Պետք է հաշվի առնել, որ Թրամփը բիզնեսմեն է և տնտեսական հարցերի մասին նրա հետ խոսելը կարևոր է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել