Այս զարմանահրաշ դիետան տևում է 12 օր և թույլ է տալիս ազատվել 6 կգ ավելորդ քաշից։ Այս դիետան բավականին պարզ է։

Դդումով դիետայի սկզբունքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է պատրաստել դդմի փափուկ մասից ուտեստներ՝ եփել այն կամ պատրաստել գոլորշու վրա։ Աղը, յուղը և համեմունքները, հարկավոր է նվազագույնը օգտագործել։ Կարելի է դդումն օգտագործել այլ բանջարեղենների հետ։

Դդմից կարելի է պատրաստել ապուր, պյուրե, աղցաններ, կարելի է նաև օգտագործել դդմի հյութ, միմիայն բնական և ցանկալի է թարմ, ինչպես նաև կարելի է օգտագործել դդմի սերմերը։

Դիետայի ռացիոնը պետք է կազմված լինի 3-անգամյա ընդունումից, իսկ նախուտեստները՝ երկուսից ոչ ավելի։ Ողջունվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության առկայությունը և անպայման հետևեք խմելու ռեժիմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել