Armtimes.com-ը գրում է.

Երեկ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հայտնի գործածար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներiին. նրանց մի քանի ժամ անց ազատ են արձակել:

ՀՀ ոստիկանության լրատվականից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել 5 անձ: Հարցին, թե նրանց մոտ զենք հայտնաբերվե՞լ է, ոստիկանությունից բացասական պատասխան տվեցին:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել