Tert.am-ը գրում է.

Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆանցիսկոս պապը փետրվարին Վատիկան է կանչել աշխարհի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերենցիաների ղեկավարներին՝ քննարկելու հոգևորականների կողմից մանուկներին սեռական բռնության ենթարկելու աղմկահարույց պրակտիկան:

Ինչպես հայտնում է usatoday.com-ը, հավաքը կանցկացվի փետրվարի 21-24-ը ու իր տեսակի մեջ կլինի առաջինը:

Աղբյուրը նկատում է, որ վերջին տարիներին Կաթոլիկ եկեղեցին հայտնվել է սեքսուալ սկանդալների կիզակետում: Հայտնի է դարձել, որ հարյուրավոր հոգևորականներ տասնամյակներ շարունակ մանկապղծությամբ են զբաղվել:

Տարեսկզբին Միացյալ Նահանգներում անցկացված հետաքննության արդյունքներից պարզ էր դարձել, որ Փենսիլվանիա նահանգում ավելի քան հազար երեխա սեռական բռնության է ենթարկվել: Փենսիլվանիայի գլխավոր դատախազի վճռում նշվել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները տասնամյակներ շարունակ պաշտպանել են նահանգի 6 կաթոլիկ թեմերում աշխատող ավելի քան 300 «գիշատիչ» քահանաների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել