«Սննդամթերքի որոշ տեսակներ ոչ միայն առողջությանն են վնասում։ Դրանց արտադրությունը վնաս է հասցնում նաև շրջակա միջավայրին։ Մսից հրաժարվելը կարող է երկու անգամ կրճատել ջրի ծախսը, որն անհրաժեշտ է սննդամթերք պատրաստելու համար»,- հաղորդում է Kurier պարբերականը։

«Ընդհանուր առմամբ, ուսումնասիրված երկրների բնակիչները չափաազանց շատ են շաքար, կարագ, ճարպեր, կարմիր միս ինչպես նաև կաթ և պանիր օգտագործում»,- Nature Sustainability ամսագրում գրում են գիտնականները։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացիներն ու գերմանացիները շատ քիչ են միրգ և բանջարեղեն օգտագործում։ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բնակիչները չափազանց շատ են ձուկ օգտագործում և ալկոհոլզ, հաղորդում է պարբերականը։

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ «օրվա սննդի չափաբաժնում մսի օգտագործման նվազեցումը կարող է 11-35% ջրի խնայողության բերել։ Առանց մսի, սակայն ձկով սնունդը խնայում է 33-55% ջուր, իսկ մաքուր բուսակերական կենսակերպը՝ 25-55%»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել