Վրաստանի իշխանությունները քննարկում են մարիխուանա աճեցնելու և բժշկական նպատակներով այն արտահանելու հարցը։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նշվում է, որ նախօրեին ՆԳՆ ներկայացուցիչները «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներին ծանոթացրել են օրենսդրության  տարբերակի հետ, որը նախատեսում է Վրաստանում մարիխուանայի արտադրություն՝ այն արտահանելու նպատակով։ Կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին աջակցել է տվյալ գաղափարին։

Նախագծի տարբերակի համաձայն՝ մարիխուանայի արտադրությունն արտոնագրված գործունեություն կհայտարարվի։ Բացի այդ, միջազգային մրցույթ կհատարարվի, և հաղթողին արտոնագիր կհատկացնեն մրցույթի միջոցով։

Փաստաթղթի շրջանակում կառավարությունը ծրագրում է սահմանափակել մարիխուանայի գործածումը դպրոցներում, պետական հաստատություններում և հասարակական վայրերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել