Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանից կապիտալի արտահոսքի աճի տեմպերը շարունակում են աճել. հայտնում է РБК-ն` Ռուսաստանի բանկին հղումով:

Եթե 2018 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում երկրից մասնավոր հատվածը դուրս է հանել 21,5 միլիարդ դոլար (2017 թվականի առաջին յոթ ամիսներին 8,7 միլիարդ դոլարի դիմաց), ապա հունվար-օգոստոս ժամանակահատվածում կապիտալի ծավալն աճել է մինչև 26,5 միլիարդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 9,6 միլիարդ դոլարի փոխարեն:

Այդկերպ, մասնավոր հատվածի կողմից 2018 թվականի առաջին ութ ամիսներին դուրս բերված կապիտալի ծավալը եղել է 2,76 անգամ ավելի, քան 2017 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել