Tert.am-ը գրում է.

Պարոն Փաշինյանը հրապարակին հարիր շատ լավ զգացմունքային, վերլուծական, ելույթներ է ունենում, դրանք մեկ-մեկ պետք են, բայց համարում ենք, որ ընտրությունների հետ կապ ունեցող կուսակցական կամ ցուցակային  հարթակը ճիշտ  տեղը չէր պետական նշանակության հարցեր քննարկելու  համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:

««Ժառանգությունը» կողմնակից է նոր Հայաստանի ժամանակավոր կառավարությանը, ուզում ենք, որ շարունակեն ժողովրդավարական, հակակոռուպցիոն  ճանապարհով, բայց գտնում ենք, որ պետք է ավելի, ըստ էության, լինի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե իրեն սև, թե սպիտակ է  համարում՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը երեկ է հայտարարել, որ այո,  կա սև և սպիտակի պայքար՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ անգամ հետհեղափոխական, զարթոնքի պայմաններում սխալ է նման բաժանում կատարելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել