Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում ձերբակալվել է 6 անձ, նրանք կասկածվում են մսի և ձկան վաճառքի կետերի վրա իրականացված հարձակումների համար, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Վեգանների շարժման ենթադրյալ անդամներն այս կերպ իրենց զայրույթն են արտահայտել մսի վաճառքի ու օգտագործման հետ կապված։ Նրանք մայիսի 15-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հարձակվել են վաճառքի կետերի վրա, արհեստական արյուն նետել դրանց ուղղությամբ, կոտրել ցուցափեղկերն ու տարբեր գրություններ թողել իրենց հետևից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել