Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դանի Ալվեսը, ով ծնկի վիրահատության է ենթարկվել հունիսի 5-ին, շարունակում է վերականգնողական կուրս անցնել:

«LEquipe»-ն հաղորդում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մարզվել նոյեմբերից:

Հիշեցնենք, որ Ալվեսը աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել մայիսի 8-ին՝ Ֆրանսիայի գավաթի խաղարկության՝ «Լե Էրբյեի» դեմ խաղում (2;0):

Հավելենք, որ Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Դանի Ալվեսը մասնակցել է 25 հանդիպման, դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել