Ի դեպ, ՀՔԾ պետի թեթև ձեռքով երեկ ասպարեզ նետվեց թեզ, որ զինծառայողներին վարձկաններ են դարձրել ու օլիգարխների փողերով վարձատրել են։ Որպես ապացույց այս թեզի` ներկայացվեց մի ցուցակ։ 

Ցուցակի՝ կադրում հայտնված հատվածի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ, ըստ ամենայնի, գործ ունենք ՊՆ պաշտոնական տեղեկագրի բլանկի ձևի հետ, որտեղ գրվում է կոչումը, անունն ու վարձատրության չափը։ Նաև հստակ երևում է, որ արտակարգ դրությունում պահակային ծառայության համար վճարվող լրացուցիչ վարձատրություն է։ 

Հիմա այսպիսի մի նուրբ հարց։ Ես սկզբունքորեն չեմ կարող պնդել, որ օլիգարխների փողերով չեն վարձատրել, ու բանակը մարդ չի սպանել, բայց․․․ Ախպեր, էս ձեր ներկայացրած բլանկը նենց չի, որ որևէ կերպ ապացուցում է նման պնդումները։ Ապացուցում է ուղղակի, որ ՊՆ-ն լրացուցիչ վարձատրություն է տվել արտակարգ դրության ժամանակ ներգրավված անձնակազմին, ինչը նորմալ պրակտիկա է, ինչպես նորմալ պրակտիկա է մարտական հերթապահության համար հատկացվող լրացուցիչ վարձատրությունը։ Բլանկն էլ, կարծես թե, պաշտոնական է, հետևաբար վարձատրությունն արվել է ՊՆ-ի հաշվեկշռից։ 

Եթե պարզվի, որ էս մի ապացույցն էլ է նույնքան մերկապարանոց ու սիրողական, որքան Սասուն Գաղտնապահ Խաչատրյանի մյուս բացահատումները, ապա ես իրոք չեմ նախանձում նրա հետագա ճակատագրին, որովհետև առնվազն էդ ցուցակում ներառված հարյուրավոր զինծառայողներից յուրաքանչյուրը կարող է զրպարտության համար դատի տալ ՀՔԾ պետին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել