Tert.am-ը գրում է.

Այն, որ գաղտնալսումն ապօրինի է, որ գաղտնալսումը մտահոգիչ է, փաստ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը:

«Ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպես են մեր համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչու են նրանք այդքան անզգույշ: Եթե իրենց լսում են, ուրեմն մեզ էլ կարող են լսել: Էլ չեմ ասում, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք։ Մյուս կողմից՝ Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել