168.am-ը գրում է.

Եվրամիության համար եկել է ժամանակը սուվերեն խաղորդ դառնալու միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանին հղած ուղերձում:

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական հանգամանքները, ԵՄ-ի համար եկել Է ժամանակը սուվերեն, ինքնուրույն գլոբալ խաղորդ դառնալու միջազգային հարաբերություններում»,- ասել է նա Ստրասբուրգում: Յունկերը նաեւ կոչ է արել համատեղ պաշտպանական քաղաքականություն վարել:

«ԵՄ-ն մտադիր չէ ռազմականանալ, բայց մեզ ավելի մեծ անկախություն է հարկավոր պաշտպանության ոլորտում»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել