Գաղտնալսման տեսանյութը տեղադրվել է դեռ սեպտեմբերի 5-ին broska333 ալիքում, որը դեռ 2011 թվականին է ստեղծվել։ Կա՛մ սա շատ երկար քնած ֆեյք ալիք է, կա՛մ դրան կոտրել են եւ օգտվել դրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի երիտասարդ գեյմերի ալիք է։ Ինչու են կոտրել ու դրանով տեսանյութը գցել, այլ ոչ պարզապես ստեղծել ալիք էդ պահին․ անհասկանալի է։

Սեպտեմբերի 8֊ի գիշերը սկսել են տարածել ցանցով։ Թվիթերում գնացել ա նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ՝ սրանց՝ ArasVaedaziecki։ Սրանք իբր լեհեր են։

Զուգահեռ գցել են Reddit սոցցանցի նորաստեղծ ֆեյքի միջոցով՝ Baboor223։

Երկու դեպքում էլ տարածումը չի հաջողվել։ Ենթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել։

Այստեղ կա փորձ՝ հասկանալու, թե երբ է մտել Ֆեյսբուք նյութը։ Բայց միանգամից ասեմ․ լիարժեք չէ։ Քանի որ ինքը՝ Ֆեյսբուքը, թույլ չի տալիս նորմալ որոնել, այսինքն՝ հստակ դեռ չգիտենք առաջին տեղադրողին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել