Armtimes.com-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: 

«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- հրահանգեց Փաշինյանը:

Արդեն երկու ժամից ավելի է, սակայն, որեւէ տեղեկություն չկա՝ իրավապահները զինաթափման «օպերացիա» իրականացրել են, թե՝ ոչ: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը զեկուցե՞լ են կատարված աշխատանքների մասին, թե՝ ոչ: Ի պատասխան Եղոյանն ասաց. «Զեկուցել են այն, ինչ պետք է զեկուցեին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել