Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի` «Youtube»-ում հրապարակված հեռախոսային խոսակցության ձայնագրությանն անդրադարձել է Коммерсантъ պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով նրանց զրույցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին հատվածին:

Ինչպես գրում է պարբերականը, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումը հենց այդպիսին եղել: «ԱԱԾ ղեկավարը, տեղեկանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու մտադրության մասին, խնդրում է խափանման միջոցը փոխարինել չբացակայելու մասին գրավոր համաձայնությամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան Մոսկվայի հետ», - գրում է Коммерсантъ-ը:

Պարբերականը ներկայացրել է նաև Միջազգային հարցերով ռուսական խորհրդի քաղաքագետ Միքայել Զոլյանի մեկնաբանությունը, որը զրույցի ձայնագրության հրապարակումը կապում է Երևանի ավագանու մոտեցող ընտրությունների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել