Շվեդիայում Լոզանի դաշնային դպրոցի մասնագետները հայտնաբերել են ուղեղի մեխանիզմը, որն ագրեսիվ վարքագիծ և բռնություն է առաջացնում, փոխանցում է Politeka.net-ը։

Մկների միջոցով իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ այս դեպքում բացակայում  է ST8SIA2 ֆերմենտն արտադրող գենը։ Այն իր հերթին հատուկ թթու է արտադրում, որն օգնում է նեյրոններին կապ հաստատել միմյանց հետ։

Պարզվել է, որ այն մկները, որոնց մոտ նշված գենն «անջատված է», աչքի են ընկնում բռնության նկատմամբ անոմալ հակումով՝ ի տարբերություն մյուսների։ Բացի այդ՝ «ագրեսորների» շրջանում ցածր է վախի ու անհանգստության մակարդակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել