Aysor.am-ը գրում է.
Արևմտյան Ավստրալիայում հանքագործները հայտնաբերել են երկու հսկայական քար՝ ոսկու մեծ կտորներով: Այդ քարերից յուրաքանչյուրն առաջին և ամենամոտավոր գնահատումներով միլիոնավոր դոլարներ արժե:
 
Ամենամեծ բնակտորը, որը կշռում է 95 կիլոգրամ, պարունակում է մոտավորապես 2400 ունցիա ոսկի (դա 70 կիլոգրամից ավելի է), հայտնել են RNC Minerals արդյունահանող ընկերությունում: Այստեղ ճշտել են, որ անցած շաբաթ Կալգուռլիի մերձակա հանքից հաջողվել է արդյունահանել շուրջ 11 մլն դոլար գումարի ոսկի: Հանքագործների գտածոն գնահատում են որպես խիստ հազվագյուտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել