Tert.am-ը գրում է.

Tert.am -ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է ԱԱԾ և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակայնացման հեղինակների ինքնությանը, նպատակներին, թիրախներին:

-Ձեր գրառումներից կարելի է դատել, որ արդեն իսկ որոշել եք, որ խոսակցության գաղտնալսումը և դրա հրապարակայնացումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:

-Ակնհայտորեն այլ երկրի հատուկ ծառայություններ են օգնել կամ իրականացրել գաղտնալսումը: Եվ կարծում եմ, որ մի քանի, մասնավորապես, տեսանյութում հայկական  ազգանունների ռուսահունչ արտասանության ձևերն անգլերենով՝ առանց «հ»-երի, այդ տիտրերի, ընդհանուր առմամբ, թարգմանության որակը, որն անգլերեն մտածողություն չէ, ցույց է տալիս, որ ռուսախոս հեղինակի ձեռքի գործ է. Հարությունյանը գրում է՝ Առուտյունյան,  Սաակյան, Վագե, նույն կերպ էլ անգլերենով… չգիտեմ՝ մտածված է արված, թե ոչ, քննությունը ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է, որ որևէ երկրի ԱԱԾ պետին ձայնագրելը, գաղտնալսելը այսպես պատահական բան չէ:

-Եթե ռուսներն են արել, ուրեմն ի՞նչ նպատակով. Դուք ասում եք՝ ռուսներն են արել, Նիկոլ Փաշինյանն էլ  հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:


-Ապրե՛ք, կարևոր հարց եք տալիս: Ամբողջ հարցն այն է, որ կարծես թե ներքին արդարադատության մասով պարզեցումներ մտցվեցին Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքում: Ե՛վ Ռուսաստանի իշխանության մեջ, և՛ Հայաստանի նախկին իշխանությունների շրջանում կային համատեղ շրջանակներ, որոնք չէին ուզենա, որ այդ թեման փակվեր: Եվ կարծում եմ՝ ահագին տխրեցին, երբ Նիկոլ Փաշինյանն արեց մի հայտարարություն, որը շատ խիզախ էր և, ակնհայտորեն, ոչ միայն իր, այլև Պուտինի անունից էր, որ ներքին, մեկը մյուսի կողմից միջամտություն չի եղել: Այսինքն՝ Պուտինը որևէ մեկի համար չի բարեխոսելու: Սա կարող է դուր չգալ ՌԴ այն իշխանական շրջանակներին, որոնք ձեռք ձեռքի տված գործում են Հայաստանի նախկին իշխանությունների հետ: Եվ, ահա, պայմանավորվածությունը խաղի նոր կանոնների շուրջ կարող էր դուր չգալ նաև ռուսաստանյան այդ շրջանակներին, որոնք հրապարակել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել