Tert.am-ը գրում է.

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ԱԺ դահլիճում հնչեցված այն տեսակետին, թե ինչպես է ստացվել, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի գաղտնալսումը չեն կարողացել կասեցնել:

«Ինպե՞ս է ստացվել, որ իրավապահները չեն կարողացել դա կասեցնել. այո, սա մեծ խնդիր է, խոսքը նրա մասին է, որ այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին», -ասաց նա:

Սիմոնյանը շարունակեց, որ տեսանյութում ակնհայտ է, որ հերքվեց այս օրերի ընթացքում բազմաթիվ անգամ քննարկված թեման, որ դատավորների նկատմամբ ճնշում կա:

«Ուզում էին մի բան ապացուցել, այլ բան ապացուցվեց»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել