Tert.am-ը գրում է.

Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է ու կատարում է քաղաքական պատվեր, ու այն ուղղորդում է վարչապետն անձամբ: 

ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը: Աշոտյանը նշեց, որ իր համար զարմանալի է ՀՔԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում հայտարարված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել: 

«Այն, որ դատավորներին զանգում ու ասում են՝ սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է՝ մասնավոր զրույց է: Այստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է:  Փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, բայց անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել, այլ հարց է նաև՝ որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրն ու քավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել