Tert.am-ը գրում է.

Այո, գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, և նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը և գնում են այլ ուղղությամբ: Այս մասին իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման թեմայով հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մեր ռուս գործընկերոջ մոտ էլ կար այդ կարծիք, որը հերքվել է»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր է այս միջադեպից հետո ինքը հրաժարական տա, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ՝ շատ գործեր ունեմ: Երբ հանրությունը նման պահանջ ներկայացնի, ես հրաժարական կտամ»,- ասաց նա՝ նշելով, որ հրաժարական կտա նաև իր ղեկավարության պահանջի դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել