Aysor.am-ը գրում է.
Համացանցում հայտնված ձայնագրությունը իրանականում մեր մասնացկությամբ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ  տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությանը:
 
«Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն ու կպարզվի ձայնագրման աղբյուրը», - ասաց Վանեցյանը։
 
Արթուր Վանեցյանի խոսքով՝ դատախազությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ:
 
«Առաջիկայում կիմանանք բոլոր մասնրամասները», - նշեց ԱԱԾ տնօրենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել