Tert.am-ը գրում է.

Դեռ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, ու տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համացանցում հայտնված այն հեռախոսազրույցի ձայնագրության մասին, որը վերագրվում է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին:

«Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար: Դատական ամբողջ համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից, երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո ինչի բա՞ն եմ թաքցրել: Ասել եմ, որ մինչև օրս զանգում են, խաբար են ուղարկում՝ էս մի հարցը ո՞նց որոշենք, էն հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, և ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին հրահանգներ տալուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ իրենց  չեն զանգել, ասել՝ «ինչ անեմ, վախենում եմ, չգիտեմ ոնց անեմ էս գործը, էն գործը»:

«Մարդիկ զգում են, այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել: Նրանք ուզում են էդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով: Ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք՝ ենթակա է ՀՀ քաղաքացիների առաջ հաշվետվության: Մենք շանտաժի չենք տրվելու: «Մարտի 1-ի» գործը պետք է բացահայտվի, թալանվածը պետք է վերադարձվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,- հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նրանք չեն կարող իրեն կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում:

«Նոր քրեական գործեր են հարուցվելու: Այո´, որոշումներ կայացնելու իրավունքը շարունակում է մնալ ժողովրդի տիրույթում: Էս ընթացքում ինչ ասես չեն արել՝ ֆեյսքեր են առել, ԶԼՄ-ներ են առել, որ աղջկաս համար 100 հազարանոց ավտո եմ առել, որ որդիս ոչ թե ծառայում է, այլ կղզիներում է: Սրա նպատակը մեկն ա՝ ուզում են ճողոպրել»,- նշեց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել