Armsport.am-ը գրում է.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ընդունել է աշխարհի ուսանողական առաջնությունից վերադարձած հայ բռնցքամարտիկներին:

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ընթացքում ՀԲՖ նախագահը նաև հայտնել է, որ մեդալ նվաճած մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները կպարգևատրվեն խոշոր դրամական պարգևներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Էլիստայում նվաճել էր 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: 

Արծաթե մեդալակիրներ էին դարձել 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել