«Սանիթեք» ընկերությունը պատերազմ է հայտարարել Երևանին: Չգիտեմ, թե ովքեր են կանգնած այս ընկերության թիկունքում, որ սրանք այս կերպ լպիրշ են իրենց պահում: Ես չեմ հավատում «Սանիթեքի» ոչ մի պատճառաբանության, պարզապես իրենք միտումնավոր չեն զբաղվում աղբահանությամբ, որպեսզի երևանցիների մոտ դժգոհություն առաջանա, զզվեն ու սկսեն բողոքել իշխանությունից: Օր առաջ պետք է այս ընկերությանը զրկել լիցենզիայից, աղբահանության պարտականությունը ժամանակավորապես դնել թաղապետարանների վրա և հայտարարել բաց մրցույթ: Այլևս անհնար է նույնիսկ բաց պատուհանով մեքենա վարել, գարշահոտությունն օր-օրի ավելի է անտանելի դառնում ու տարածվում քաղաքով մեկ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել