Հորոսկոպի բոլոր նշանների ներկայացուցիչներն էլ շատ լավն են, սակայն նրանց մեջ առանձնանում են մի քանիսը, ովքեր մյուսների համեմատ իսկապես շատ յուրահատուկ մարդիկ են։ Այդ նշանների թվում են նաև Կարիճները, ովքեր, կարճ ասած, հիանալի անձնավորություններ են։ Խոսքն առավելապես գնում է Կարիճ աղջիկների մասին, իսկ նրանց համակրելու պարզ պատճառները ներկայացնում ենք ստորև։

Կարիճները երբեք չեն վախենում ճշմարտությունը դիմացինի դեմքին ասելուց, քանի որ ատում են սուտն ու կեղծիքը։

Նրանց կյանքի նպատակներից մեկն այնպես անելն է, որ մտերիմները միշտ ժպտան։

Կարիճները նաև շատ լավ զուգընկերներ են։ Հարցրեք ցանկացած տղամարդու, ում կողակիցը Կարիճ է, և ամեն ինչ պարզ կլինի ձեզ համար։

Հորոսկոպի ամենաամբիցիոզ նշանների շարքում իրենց պատվավոր տեղն ունեն Կարիճները։ Նրանք երբեք կանգ չեն առնում, այլ պայքարում են մինչև վերջ, որպեսզի հասնեն իրենց նպատակին։

Կարիճների ինտուիցիան շատ ուժեղ է։ Նրանք իսկապես կարողանում են շատ բաներ կանխազգալ և կանխագուշակել։

Եթե ինձ հարցնեին, թե անմարդաբնակ կղզում ում հետ կցանկանայի ապրել, ապա պատասխանը հաստատ կլիներ՝ Կարիճի։ Պատճառն այն է, որ նրանց հետ երբեք չեք ձանձրանա․ դեռ մի բան էլ ամեն պահ նոր բաներ կսովորեք նրանցից։

Կարիճները նաև ի ծնե հոգեբաններ են։ Նրանք կարողանում են հեշտությամբ հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի դիմացինն ու անում են ամեն բան՝ այն լուծելու համար։

Related image

Նրանք հավատարիմ են։ Եթե Կարիճը սիրում է մեկին, ապա այդ սերը երբեք չի մարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել