Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի քննարկումը՝ կապված ներքին գործարքներում ամերիկյան դոլարից հրաժարվելու հետ, հարկադրված միջոց է համարում։ Նա Tert.am-ի հետ զրույցում  նկատեց, որ ամերիկյան ճնշումները ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի վրա շարունակվում են, ինչի հետևանքով այս եռյակի կողմից ցանկալի չէ ամերիկյան դոլարի օգտագործումը։ Միևնույն ժամանակ Մարգարյանը նշեց, որ նման գործելաոճը նորություն չէ և հիշեցրեց, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկներում այսպիսի ծրագիր ունեն։

«ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշումները շարունակվում են տարբեր սեկտորներում` հատկապես մետալուրգիական ոլորտում։ Բնականաբար, դոլարային միջորդավորված առևտուրը լրացուցիչ կորուստներ է պատճառում։ Այս երկրները, երբ իրենց առևտրային հաշվեկշիռը ճշգրտում են, պարզապես կարող են անցնել այլ երկրի արժույթի օգտագործման»,- ասաց նա։

Մարգարյանը նշեց, որ արժույթային կայուն փոխարժեքներից,  որպես միջանկյալ վճարամիջոց, որպես կանոն՝ օգտագործվում է եվրոն։ Նրա գնահատմամբ՝ այս փուլում ԱՄՆ պատժամիջոցների լարվածությունը չի թուլանում։ Մարգարյանը շեշտեց, որ ընդհանրապես, միջազգային առևտրում բավականին կոնֆլիկտային վիճակ է, ԱՄՆ-ն առևտրատնտեսական որոշակի լարվածություն ունի նաև Չինաստանի, Կորեայի ու ԵՄ-ի հետ։

«Իրանը վաղուց նավթի արդյունահանումը կատարում է եվրոյով, իսկ Թուրքիան թեքվել է դեպի Արևելք, բայց ներքին ծանր անկայունության պայմաններում ՝ թուրքական լիրայի նվազման պարագայում, այս պահին տնտեսական վերակողմնորոշման խնդիր ունի»,- շարունակեց Ատոմ Մարգարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել