Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կուբայի նկատմամբ 1962-ին սահմանված առևտրային էմբարգոն մեկ տարով երկարաձգելու մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Հրամանագրի համաձայն՝ դա դեռ բխում է ԱՄՆ ազգային շահերից: Էմբարգոյի գործունեության նախկին ժամկետը պետք է ավարտվի 2018-ի սեպտեմբերի 14-ին:

ԱՄՆ-ն և Կուբան 2014-ի վերջին հայտարարել են հարաբերությունների աստիճանական կարգավորման մեկնարկի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել