Shantnews.am-ը գրում է.

Վրաստանի «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի գովազդը հայտնվել է ամենահայտնի պոռնո կայքում՝ Porn-Hub-ում: Առաջինն այդ մասին է հայտնել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկը: Զուրաբ Ջափարիձեն հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ կայքում կան հետևյալ գրություններով պաստառներ. «Չեմ խոստանում մեծացնել չափը», «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»:

Ըստ Ջափարիձեի՝ գաղափարը ծագել է կուսակցության անդամների մոտ և սա, ըստ նրա, «սովորական բիզնես որոշում է»: Կուսակցության առաջնորդը նշել է, որ միայն սեպտեբերի 8-ին 4 ժամվա ընթացքում պաստառներն ունեցել են մինչև 40 հազար դիտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել