Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջև բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին:

Հյուրերը նաև նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան այցելությունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել