Ջոն Հոփքինսի Համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումներով մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է։

Ինչպես հաղորդվում է համալսարանի կայքում՝ 123 կամավորներ 16 տարիների ընթացքում պատմել են, թե արդյոք օրվա ընթացքում պառկելու կամ ննջելու ցանկություն ունենում են, թե՝ ոչ ։ Դրանից հետո գիտնականները ստուգել են նրանցից յուրաքանչյուրի ուղեղի ակտիվությունը։

Արդյունքում պարզվել է, որ ցերեկը քնելու սիրահարների մոտ երեք անգամով ավելի ակտիվ է սպիտակուց արտադրվում, ինչի պատճառով էլ զարգանում է Ալցհեյմերի հիվանդությունը։

Հարկ է նշել, որ ներկայումս չկա այս հիվանդության բուժման էֆեկտիվ միջոց։ Գիտնականները գտնում են, որ անհրաժեշտ է կատարելագործել հիվանդության կանխարգելման միջոցները, այդ թվում քնի խանգարումների բուժման միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել