Դպրոցական սեղանից՝ համալսարանական նստարան. նոր ուսումնական տարվա հետ այսօրվանից կսկսվի նաև սիրելի հերոսների կյանքի նոր պատմությունը: BlogNews.am-ը վերջերս էր ներկա եղել սերիալի նկարահանման հրապարակում ու առաջինն էր ներկայացրել լուսանկարաներ նկարահանումների ընթացքից:

«Էլենի օրագիրը 2»-ում հեռուստադիտողն իր սիրելի հերոսներին կտեսնի նորովի՝ ավելի հասուն ու կայացած: Փոփոխությունները ոչ միայն սյուժետային են, այլև արտաքնապես: Սերիալի ստեղծագործական թիմը նոր էնտուզիազմով ու ոգևորությամբ է գործի անցել: Նրանք արել են ամեն ինչ «Էլենի օրագրի» տրամադրությունն ու մթնոլորտը պահպանելու համար: Նոր սյուժեի հիմքում հերոսների ուսանողական կյանքն է՝ լի հետաքրքրություններով ու դժվարություններով: Հիմնական դերասանական կորիզը պահպանված է՝ Էդգար Իգիթյան, Իննա Խոջամիրյան, Սիսիան Սեփանյան, Մարինկա Խաչատրյան, Միկա Ղափլանյան, Հասմիկ Խոջյան, Հովակ Գալոյան, Նելլի Խերանյան: Նրանց միացել են նոր դեմքեր՝ Վարուժան Մարգարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Սարգսյանը, Անելյա Գուբրյանը և այլք: 

39610678_513708802425397_1869468761367511040_n39486168_300106267448821_8913700260543463424_n40785510_232361527628604_3183990680907847106_n37791945_473679379767261_4068835051662475264_n39486256_2675194232704935_1035006729433120768_n39538656_262980207874630_8638705667927965696_n40399769_457156774782015_3380052817145233408_n38533691_1114565972033022_8459927662821900288_n38679537_230945200948263_7349156675200221184_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել