Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը:

Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:

Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել