Armsport.am-ը գրում է

Ազգերի լիգայի խաղարկության մասին շատ է խոսվել: Երկրպագուներն արդեն հինգ մատի պես գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այս մրցաշարը, ովքեր են մեր հիմնական մրցակիցները և ինչ է պետք անել հաղթելու ու Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Առավել մանրամասն մեր մրցակիցների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թող մեծամտորեն չհնչի, սակայն եթե ցանկանում ենք լուրջ հաջողությունների հասնել, ապա պետք է խնդիրներ չունենանք Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հետ խաղերում: Այլ հարց է Մակեդոնիայի հավաքականը:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, անչափ կարևոր օր է հայկական ֆուտբոլի համար: Եվրոպայի առաջնություն տանող մեծ ճանապարհի առաջին ու կարևոր քայլը պետք է կատարվի այսօր: Խմբում մեր հիմնական մրցակցին իր հարկի տակ հաղթելը ոչ միայն մեզ կբերի 3 միավոր, այլ նաև թույլ կտա հանգիստ ու առանց ավելորդ խնդիրների պատրաստվել հաջորդ խաղերին: Կարելի է ասել, որ խմբից դուրս գալը որոշվելու է այս երկու հավաքականների միջև հանդիպումների ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել