ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհասկանալի է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին։  

«ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, «բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի»: Հանդիպումից հետո Փաշինյանն ասում է, որ հարաբերությունները փայլուն են։ Հիմա, պարոն Փաշինյան, եթե ասում եք, որ հարաբերությունները փայլուն են, նշանակու՞մ է, որ հարաբերություններ չկա՞ն», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Է.Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե հարաբերությունները փայլուն են, ուրեմն Ռուսաստանն այլևս Ադրբեջանին զենք չի վաճառելու, ավելի լավ պայմաններով զենք է տրամադրելու Հայաստանին, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներգրավվելու խնդիրն այլևս չկա, Միքայել Հարությունյանի արտահանձնման հետ կապված հարցը լուծվել է և Ռուսաստանը պատրաստ է նրան արտահանձնել, որոշվել է, որ կամ Յուրի Խաչատուրովըշարունակում է պաշտոնավարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, կամ էլ՝ Խաչատուրովից հետո այդ պաշտոնն անցնելու է ոչ թե Բելառուսին, այլ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ներկայացուցիչը։

«Եթե այս իմ նշած հարցերից որևէ մեկը իրականություն չդառնա, նշանակում է, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ոչ թե փայլուն են, այլ նրա այցից հետո ավելի խնդրահարույց են դարձել, ուրեմն Փաշինյանը թյուրիմածության մեջ է գցում հայ և ռուս հասարակությանը», - ասաց Է.Շարմազանովը։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել