ԱՄՆ Առողջապահության ազգային ինստուտի գիտնականների՝ մկների վրա իրականացրած գիտափորձը ցույց է տվել, որ կենդանիների երկարակեցության վրա ազդեցություն է թողնում սնվելու ռեժիմը։ Օրական մեկ անգամ ուտելը երկարաձգել է նրանց կյանքը։ Հետազոտության մասին հայտնել է Cell Metabolism պարբերականը։

Գիտնականները պարզել են, որ մկների առողջական վիճակի և կյանքի տևողականության վրա դրական ազդեցություն է թողնում սնվելու ժամերի միջև մեծ տարբերությունը, ինչպես նաև ուտելիքի ցածր կալորեականությունը։

Գիտափորձի ընթացքում հեղինակները համոզվել են, որ մեկանգամյա սնունդը երկարաձգել է կրծողների երիտասարդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել