Aysor.am-ը գրում է.
Աֆղանստանի Քանդահար նահանգում շաբաթ ավտոբուսը բախվել է բեռնատարին, 15 մարդ մահացել, 25-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգապետի գրասենյակին, փոխանցում է РИА Новости-ն:
 
Ինչպես հայտնել է նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչ Ազիզ Ահմադ Ազիզը, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտ 6-ին` Ժարի շրջանում: Նրա խոսքով՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, մի քանի տուժածներ կրիտիկական վիճակում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել