Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: 
Այս մասին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
«Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությունը, ինչն էլ ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է:
Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման»,- հավելել է նա:

Ըստ վարչապետի՝ սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ տալու անհրաժեշտ հակահարված, և որ որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, հարկադրանքների, ուժի լեզվով:

«Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»,- ասել է Ն. Փաշինյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել