««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երևանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ և դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»,- ասել է նա` մեր թղթակցի հարցին ի պատասխան:


Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի հարազատները թավշյա հեղափոխությունից հետո հայտվում են իրավապահների ուշադրության կենտրոնում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել