operativ.am-ը գրում է

Ոսկու համաշխարհային խորհուրդը կազմել է ողջ աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկը։

Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել են 240․2 տոննա։ Այս ցուցանիշով Թուրքիան 19-րդ հորիզոնականն է զբաղեցրել վերոհիշյալ ցանկում։ Ընդ որում, ցանկում Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի ներառման դեպքում Թուրքիան նահանջում է ևս երկու հորիզոնականով՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։

Իսկ ամենից շատ ոսկու պաշարներ ունեցող երկրների և կազմակերպությունների լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․

1- ԱՄՆ (ոսկու պաշարները՝ 8.133,5 տոննա)

2- Գերմանիա (ոսկու պաշարները՝ 3.369,9 տոննա)

3- Արժույթի միջազգային հիմնադրամ (ոսկու պաշարները՝ 2.814,0 տոննա)

4- Իտալիա (ոսկու պաշարները՝ 2.451,8 տոննա)

5- Ֆրանսիա (ոսկու պաշարները՝ 2.436,0 տոննա)

6- Ռուսաստան (ոսկու պաշարները՝ 1.944,0 տոննա)

7- Չինաստան (ոսկու պաշարները՝ 1.842,6 տոննա)

8- Շվեյցարիա (ոսկու պաշարները՝ 1.040,0 տոննա)

9- Ճապոնիա (ոսկու պաշարները՝ 765,2 տոննա)

10- Նիդերլանդներ (ոսկու պաշարները՝ 612,5 տոննա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել